Փետրվարի 6-ին`ժամը 12.24-ին տեղակատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւան քաղաքի Հ/Ա Բ-3 թաղամասի Ջիվանիի փողոցի թիվ 8 շենքի 4-րդ բնակարանի բնակիչ, 25-ամյա Լիլիթ Մանուկյանը:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը` թունավորման նախանշաններով, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել նաեւ Երեւան քաղաքի Նոր Նորքի 8-րդ զանգվածի թիվ 24 շենքի 19-րդ բնակարանի բնակիչ, 36-ամյա Վանիկ Պատյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Իսկ փետրվարի 7-ին`նույնպես թունավորման նախանշաններով, «Մուրացան» մանկական բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 29/5 շենքի 423-րդ սենյակի բնակիչ, 6-ամյա Սարգիս Շահբազյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է կայուն: