Դեկտեմբերի 24-ին և 25-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող հայերին, որոնց անունները հաստատել են Ադրբեջանի իշխանությունները: Քանհի որ սեպտեմբերից կազմակերպությունը ներկայություն չունի Ադրբեջանում, այցն այս անգամ կազմակերպվել է ԿԽՄԿ Ժնևի կենտրոնակայանից։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Այցի շրջանակներում պատվիրակները պատվիրակներն առանձնազրույցներ են ունեցել նրանց հետ, գնահատել են անձանց պահման պայմանները, առողջական վիճակը»,–նշեց Զառա Ամատունին։

Նա նշեց, որ պատվիրակության կազմում նաև բժիշկ է եղել։