Թուրքիայի ընդհատակյա «Մարքս-լենինյան կոմունիստական» (MLKP) կուսակցությունն ստանձնել է հունվարի 30-ին Ստամբուլի Սուլթանբեյլի դատարանի դիմաց իրականացված պայթյունի կազմակերպման պատասխանատվությունը։

Firat գործակալության փոխանցմամբ՝ MLKP-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, թե պայթյունը կազմակերպել են ի նշան բողոքի՝ իշխող ֆաշիստական կուսակցությանը ծառայող դատարանների։