Politico պարբերականը կազմել է առավել «աղետալի» քաղաքական իրադարձությունների հակառեյթինգը, որոնց հետ կապված՝ առաջին տեղերն ստացել են այնպիսի հայտնի անձինք, ինչպիսին են Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
«Ալ Կապոնեն՝ բանտում տոկունության համար» անվանակարգում պարբերականը «մրցանակը» շնորհել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին։
«Նա առանձնացված էր մյուս բանտարկյալներից, իսկ երկու թիկնապահները գտնվել են հարեւան խցում՝ նրա անվտանգությունն ապահովելու համար։ Այնպես որ, դա ոչ թե «բանտային ժամկետ էր», այլ ավելի շուտ «արձակուրդ տղերքի համար, բայց եղանակը վատն էր, եւ դուք չէիք կարող փողոց դուրս գալ»,- գրել է լրատվամիջոցը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, իր հերթին, արժանացել է Politico-ի «մրցանակին» «Վատ վիդեոներում արհեստական բանականության օգտագործման համար» անվանակարգում։
«Թրամփը հրապարակել է արհեստական բանականության օգնությամբ ստեղծված տեսանյութ, որտեղ նա թռչում է կործանիչով՝ «Թրամփ թագավոր» մակագրությամբ եւ ցուցարարների վրա է լցնում դարչնագույն հեղուկ, ինչը, ըստ երեւույթին, պատասխանն է «Ոչ թագավորներին» բողոքի՝ նրա երկրորդ նախագահության դեմ»,- նշել է պարբերականը։
Բացի Թրամփից՝ այս անվանակարգում «հաղթող» է ճանաչվել նաեւ Իռլանդիայի նախագահ Քեթրին Քոնոլին։
Մասնավորապես, պարբերականը հիշեցրել է, որ հոկտեմբերին նախագահական ընտրարշավը Իռլանդիայում խախտվել է արհեստական բանականության ստեղծած դիպֆեյքի պատճառով, որտեղ թեկնածու Քեթրին Քոնոլին հայտարարում է, որ «դուրս է գալիս» նախընտրական արշավից։
«Դու գոնե փորձեցիր» անվանակարգում՝ կապված ԱՄՆ նախագահի մտցրած սակագների դեմ պայքարի հետ, «հաղթել» է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
«[Գոլֆը մեկնաբանողի ձայնը]. Օ, ոչ, Ուրսուլա ֆոն դեր Լյայենը չորս անգամ վրիպել է «պար 3» չորրորդ լունկայում»։
Գոլֆի ժարգոնով սա նշանակում է՝ «նա լիակատար աղետի մեջ է», հենց դա է տեղի ունեցել Եվրահանձնաժողովի նախագահի հետ, երբ նա մեկնել է Թերնբերի, Դոնալդ Թրամփի գոլֆի շոտլանդական դաշտ, որպեսզի քննարկի առեւտրային սակագները։
Սա վերջին հուսահատ փորձն էր՝ հետ մղելու Թրամփի սակագները 30 տոկոսով բարձրացնելու սպառնալիքը ԵՄ ապրանքների մեծ մասի համար, եւ կարելի է պնդել, որ դա հաջողվել է, որովհետեւ արդյունքում ԱՄՆ-ը մտցրեց 15 տոկոսանոց սակագին դաշինքի ներմուծման մեծ մասի վրա։ Բայց 15 տոկոսը դեռեւս շատ-շատ է»,- գրել է Politico-ն։





























