Ту-214 ինքնաթիռի հնարավոր գնորդների հետ բանակցություններն ընթանում են, եւ արդեն կան որոշ պայմանավորվածություններ։ Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունն սպասում է դրանց արդյունքներին 2026թ․ առաջին եռամսյակում, լրագրողներին տեղեկացրել է նախարար Անտոն Ալիխանովը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«Եթե խոսելու լինենք ավիացիոն մասի վերաբերյալ, մենք այսօր բանակցությունների եւս մեկ փուլ անցկացրինք պոտենցիալ գնորդների հետ։ Կան մի շարք, այսպես ասած, պայմանավորվածություններ Ту-214-ի վերաբերյալ։ Հուսով եմ՝ մենք կհասնենք որոշակի արդյունքի. մենք այժմ նպատակ ենք դրել հաջորդ տարվա առաջին եռամսյակը։ Հուսով ենք, որ այս համաձայնագիրը կավարտվի եւ կվերածվի իրական, վավեր պայմանագրի»,- ասել է նա։

Շաբաթ օրը ավելի վաղ թարմացված Ту-214-ի ստանդարտ դիզայնը հավանության էր արժանացել։ Ինքնաթիռը հաջողությամբ անցել է հավաստագրման փորձարկումները՝ փոխարինելով ներմուծված սարքավորումները, նյութերը եւ բաղադրիչները տեղական արտադրության համարժեքներով։

Ալիխանովի խոսքով՝ հաջորդ տարի կարող է արտադրվել ութ Ту-214 ինքնաթիռ, իսկ 2027թ․ն՝ 12։ Մինչեւ 2028թ․ արտադրության ծավալը նախատեսվում է հասցնել տարեկան 20 ինքնաթիռի։