Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Վահան Գ․-ի վարած «Toyota Alphard» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 42-ամյա Գեղամ Պ․-ի վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։





























