Երեւանի Էրեբունի վարչական շրջանում գրեթե մեկ օր է՝ բազմաթիվ փողոցներ հոսանքազրկված են։

NEWS.am–ի խմբագրություն ահազանգած բնակիչները պատմել են, որ այս ցուրտ եղանակին հոսանքազրկման հետեւանքով չունեն ջեռուցում, տաք ջուր։

«Սառնարանում եղած մթերքն ամբողջությամբ փչացել է, ու սա Ամանորի նախաշեմին, երբ շատերս արդեն առեւտուր էինք արել տոների համար։ Այսօր մոտակայքում ոչ մի խանութ չի աշխատում, անգամ մեծ առեւտրի սրահները, սուպերմարկետներ։ Հոսանքազրկման հետեւանքով նաեւ լուսացույցները չեն աշխատում, իսկական կոլապսային վիճակ է փողոցներում։ Իսկ ՀԷՑ–ից էլ ոչ մի հստակ բան չեն ասում, թե երբ կլինի հոսանքը»,– ասացին բնակիչները։

Նշենք, որ այս գիշեր ժամը 00.10–ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Նուբարաշենի խճուղուց դեպի Էրեբունու թանգարան տանող ավտոճանապարհին գտնվող էլեկտրական ենթակայանում։ Ժամը 21.00–ի դրությամբ մայրաքաղաքի բազմաթիվ փողոցներում դեռեւս հոսանք չկա։