Հայ ազգային կոնգրեսը ունի ներուժ եւ դեռ ունենալու է վերելքի փուլեր: Այս մասին, այսօր` փետրվարի 7-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:
Համեմատելով ՀԱԿ-ի ներկայիս եւ 2008թ-ի վարկանիշները, նա նկատեց, որ լինում են եւ վերելքի եւ վայրեջքի փուլեր: ՀԺԿ ղեկավարի ներկայացմամբ, արտագաղթը լրջորեն ազդում է, թե’ ՀԱԿ-ի, թե’ ՀԺԿ-ի վրա: «Մի քանի հազար մարդ միայն ՀԺԿ-ից արտագաղթել է Հայաստանից»,-ասաց նա:
Հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ Հայաստանում արտագաղթը նպաստում է ներքաղաքական կայունությանը, ընդդիմադիր գործիչն արձագանքեց. «Դե եթե Ձեզ այսպիսի կայունություն է պետք, կարելի է ենթադրել»:




























