Չինաստանը կտրականապես դեմ է Իսրայելի կողմից Սոմալիլենդի պաշտոնական ճանաչմանը որպես «անկախ ինքնիշխան պետություն» և Իսրայելի կողմից նրա հետ «դիվանագիտական հարաբերություններ հաստատելու» համաձայնագրի ստորագրմանը։
Սինհուա գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը։
Նա նշել է, որ Չինաստանը վճռականորեն աջակցում է Սոմալիի ինքնիշխանությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը և դեմ է ցանկացած քայլի, որը խաթարում է նրա տարածքային ամբողջականությունը։





























