ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում էր, որ անցյալ շաբաթ ամերիկյան ուժերը հարվածել են Վենեսուելայի «խոշոր օբյեկտին»։

«Մենք վնասազերծել ենք խոշոր գործարան կամ օբյեկտ, որտեղից նավեր են գալիս։ Մենք շատ ուժեղ հարվածներ ենք հասցրել դրանց», - ավելի վաղ ասել էր Թրամփը։

Ըստ The Guardian-ի, եթե հայտարարությունը հաստատվի, դա կլինի Վենեսուելայի վրա առաջին ցամաքային հարվածը, քանի որ Պենտագոնը սկսել է մեծացնել ամերիկյան հարվածային ուժերը տարածաշրջանում՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի կազմակերպությունների գործունեությունը խափանելու համար, որոնց, ըստ Թրամփի վարչակազմի, ղեկավարում է Նիկոլաս Մադուրոն։