Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հրամանով Վրաստանի էներգետիկայի զարգացման հիմնադրամը (GEDF) մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա։ Այս մասին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։
Նախարարության տվյալներով՝ բեռը ներառում է տարբեր տեսակի և հզորության ինը գեներատոր, ինչպես հաղորդել է Վրաստանի «Առաջին ալիք»-ը։
Մարդասիրական օգնությունը կհանձնվի Կիևում գտնվող Վրաստանի դեսպանատանը, ապա անվճար կփոխանցվի Ուկրաինա։ Վրաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը մի քանի օրվա ընթացքում ցամաքային ճանապարհով կհասցվի Ուկրաինա», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։





























