Սկսվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, հաղորդում է CNN-ը։

Թրամփը լրագրողներին ասել է, որ արդեն իսկ «նշանակալի առաջընթաց» է գրանցվել։

«Մենք արդեն իսկ զգալի առաջընթաց ենք գրանցել։ Մենք հանդիպում ունեցանք, որը տևեց մոտ հինգ րոպե, և մենք արդեն լուծել ենք առաջացած հարցերից մոտ երեքը», - ասել է ԱՄՆ նախագահը, որից հետո լրագրողներին արագ դուրս են հանել սենյակից։