Վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ մամուլի ասուլիսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Գազայում թուրքական զորքերի հնարավորության մասին հարցին, նշեց, որ ինքը «գերազանց հարաբերություններ ունի նախագահ [Ռեջեփ Թայիփ] Էրդողանի հետ»։

«Մենք կքննարկենք դա, և եթե ամեն ինչ լավ ընթանա, կարծում եմ՝ լավ կլինի... Թուրքիան իրեն հիանալի է դրսեւորել։ Իմ կարծիքով՝ հիանալի է եղել։ Ինձ համար՝ շատ լավ է եղել», - նշել է նա՝ ըստ The Times of Israel-ի։