Վերջին շաբաթների ընթացքում ամերիկյան դոլարի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, որպես կանոն, աճում է թռիչքաձեւ, որից հետո մի քանի օր «խաղաղվում է»: Այսօր` փետրվարի 7-ին «խաղաղեցման» փուլն ավարտվեց, քանի որ դոլարը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում հայկական դրամի նկատմամբ թանկացավ միանգամից 0.34 %-ով կամ 1.33 կետով:

Ընդհանուր առմամբ, բորսայում վաճառվել է 2.05 մլն դոլար: Հետաքրքիր է, որ բոլոր 20 գործարքները իրականացվել են միեւնույն փոխարժեքով, սակայն այնուհետ դոլարն առաջարկվել է ավելի էժան: Այդ հանգամանքով պայմանավորված` վաղը չի սպասվում դոլարի հետագա թանկացում:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքն իրականացվում է 387 կամ 388 դրամով, վաճառքը մեծամասամբ` 390 դրամով: