Եգիպտոսում իրավիճակի սրացման պահից մայրաքաղաքի եւ այլ քաղաքաներում տեղի ունեցող բախումներում զոհվել է 15 մարդ: Այդ մասին հայտնում է Եգիպտոսի առողջապահության նախարարությունը: Փետրվարի 6-ին Կահիրեի բախումներում զոհվել է երկու մարդ: 

Եգիպտոսի մայրաքաղաքում զոհերի ընդհանուր թիվը հասել է 10-ին, եւս հինգը զոհվել են երկրի հուսիսում` Սուեզում: Վիրավորվածների թիվը հասել է 650-ի:

Փետրվարի 6-ի երեկոյան մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցող փողոցային պատերազմը տեղափոխվել է նոր թաղամասեր:

Անվտանգության ուժերի բացակայության պայմաններում միմյանց են բախվել բողոքողների երկու ճամբարները: Գործի են դրվել քարեր, մահակներ, սառը զենք եւ դյուրավառ խառնուրդով շշեր: Պատերազմող կողմերին բաժանելու համար` բողոքողների խումբը կենդանի պատ է կազմել բողոքողների մեջտեղում: Դա հնարավորություն է տվել մի քիչ հանդարտեցնել բողոքողներին:

Սուեզի փողոցներում, որը վերջին օրերին դարձել է լարվածության եւս մեկ օջախ, նորից տեղակայվել են բանակի ստորաբաժանումներ: Այնտեղ նորիս անկարգություններ են ծագել, եւ զինվորականները ստիպված են եղել կանգնել բողոքողների երկու ճամբարների միջեւ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: