ԱՄՆ-ն հրապարակել է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ՝ կապված միջուկային զենքի չտարածման հետ։ Այս մասին հայտարարվել է դեկտեմբերի 30-ին ԱՄՆ ֆինանսների նախարարության (USDT) կայքում։
Երեք իրանական կազմակերպություն է ավելացվել Արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակի (OFAC) հատուկ նշանակված չտարածման ցանկում (SDN). «Ֆանավարի էլեկտրատեխնիկա մոջ մոբին», «Կավոշգարան ասման մոջ գադիր» և «Փարդիսան ռեզվան շարգ» միջազգային մասնավոր ներդրումային ընկերություն։
Ցուցակում ավելացվել են նաև հինգ իրանցի և մեկ վենեսուելացի քաղաքացի։





























