Ամերիկյան անօդաչու թռչող սարքը գրոհել է Պակիստանի հյուսիսարեւմտյան մասում գտնվող շինությունը, ինչի արդյունքում 8 գրոհայիններ զոհվել են, եւս երկու մարդ վնասվածք են ստացել:

Սարքը երկու հրթիռային հարված է հասցրել Աֆղանստանի սահմանին մոտ գտնվող  Հյուսիսային Վազիրստան ցեղախմբային բնակատեղիներից մեկի շինությանը, հաղորդում է AP-ը:

Հյուսիսային Վազիրստան ցեղախմբային շրջանը պատկանում է Պակիստանյան ցեղախմբային այն գոտուն, որտեղ դաշնային օրենքները չեն գործում եւ որի վրա չի տարածվում ոստիկանության ազդեցությունը:

Ցեղախմբային գոտին ապաստան է դարձել իսլամիստ-գրոհայինների համար, ովքեր դեմ են հարեւան Աֆղանստանի վարչակարգին եւ Պակիստանի իշխանություններին, որոնց թալիբներն անվանում են «իսլամի օրենքները խախտողներ»: