Թերթը գրում է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը «Երկիր»-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով կայքերից մեկում տեղադրված այն ձայնագրությանը, որտեղ իբր ինքը անպարկեշտ առաջարկություններ է անում լրագրողին, ասել է, որ նման բան չի եղել, եւ որ ինքը ԱՄՆ-ից զանգ չի ստացել: «Խաչատրյանը նշեց, որ «լրագրող կոչվածն» իրականում զանգահարել է իր հեռախոսահամարով, բայց 093 կոդով: Մարզպետը տեղեկացրեց, որ դատի է տվել թերթին եւ կայքին ու արդեն պատրաստվում է դատի տալ նաեւ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը: Ստուգելու համար մենք եւս զանգահարեցինք մարզպետի հեռախոսահամարին, բայց 093 կոդով, եւ մարդը, որը չի ցանկացել ներկայանալ, հաստատել է, որ խոսողն ինքն է եղել: Ի դեպ, ձայները բավականին նման էին»,- գրում է «Երկիր»-ը:




























