Թերթը գրում է, որ ասում են` «Օրինաց երկիր» կուսակցության անդամ եւ գյուղատնտեսության նախկին նախարար Գերասիմ Ալավերդյանը` ՕԵԿ-ի գրասենյակը «հաց ու կալբասով» մշտապես ապահովող Գերասը որոշել է վերադառնալ` պատգամավորության թեկնածու առաջադրվելով հարազատ Սյունիքի մարզում:

«Սյունիքում, իհարկե, ահեղ պայքար է սպասվում, սակայն Գերասը հույս ունի, որ սիրելի Արթուր Վահանիչը կօգնի եւ իրեն կդարձնի պատգամավոր: Թե այս անշուք ու որեւէ մեկի կողմից լուրջ չընդունվող մարդն ինչպես դարձավ գյուղնախարար, միայն Արթուր Բաղդասարյանը կարող է բացատրել, բայց նա էլ դա չի անի, որովհետեւ այդ շրջանում հարկավոր էր ավարտին հասցնել Ոսկեվազում գտնվող «Հայասի» գինու գործարանի կառուցումը, ֆինանսական միջոցներ եւ այլ «ներհոսքեր» էին հարկավոր: Իսկ Գերասիմ Ալավերդյանն այդ ամենը կարող էր ապահովել սիելի շեֆին ու նորընծա օլիգարխին, ով պայքարում էր հանուն արդարության, հանուն մեր երեխաների պայծառ ապագայի` իր «բոստանի» շրջանակներում»,- գրում է «Ժողովուրդ»-ը: