Փետրվարի 8-ի առավոտվա ժամը 10-ի դրությամբ, Հայաստանի ամբողջ տարածքում շարունակում է ձյուն տեղալ:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունը, չնայած դրան, միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են ավտոտրանսպորտի երթեւեկության համար: Գիշերային ձնաբքի պատճառով փակ են Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Ալագյազ-Ծաղկահովիտ, Բերդ-Ճամբարակ ճանապարհները եւ Սելիմի լեռնանցքը:
Դժվարանցանելի են Գյումրի-Վանաձոր, Գյումրի-Աշոցք, Կապան-Մեղրի ճանապարհները: Բոլոր ուժերը կենտրոնացվել են ճանապարհների մաքրման շուրջօրյա աշխատանքներ իրականացնելու համար, ասվում է հաղորդագրությունում:




























