Երեւանում, փետրվարի 7-ին`ժամը 10.04-ին ահազանգ է ստացվել, որ Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 42 շենքի մոտակայքում («Սրբ. Մարիամ Աստվածածին» ԲԿ) ավտոմեքենա է այրվում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.17-ին, մարվել`10.25-ին:
Այրվել է «Մարկիզա» տաքսի ծառայությանը պատկանող «Սամանդ» մակնիշի Լ 0086 համարանիշի ավտոմեքենան:




























