Բաշար Ասադը Սիրիայի նախագահն է, ոչ թե սիրիացիների մի մասի, եւ առաջին տիկինը նրան աջակցում է հենց այդ դերում: Այս մասին ասվում է լոնդոնյան The Times-ի էլեկտրոնային փոստին Ասադի կին Ասմայի ուղարկած էլեկտրոնային նամակում:
Դրանում հաղորդվում է, որ Մեծ Բրիտանիայում ծնված Ասման շարունակում է շատ ժամանակ տրամադրել բարեգործական տարբեր հիմնադրամների գործունեությանը, բայց միաժամանակ «անհրաժեշտության դեպքում աջակցում է նախագահին», գրում է NEWSru.com-ը:
Նա մեծ ուշադրություն է հատկացնում կամուրջների կառուցմանն ու երկխոսության ընդլայնմանը, լսում եւ սփոփում է այն մարդկանց ընտանիքներին, որոնք բռնության զոհ են դարձել, ասվում է Ասմա Ասադի ուղերձում:
36-ամյա Ասման ավարտել է Լոնդոնի Թագավորական քոլեջը եւ աշխատել Deutsche Bank-ում: Սիրիայի ապագա նախագահը նրա հետ հանդիպել է Անգլիայում վերապատրաստվելիս: Նրանք ամուսնացել են 2000թ.: Ասման նրան երկու որդի եւ մեկ դուստր է պարգեւել:




























