Հայաստանում ձնաբուքը չի անդրադարձել քաղաքացիական ավիացիայի աշխատանքների վրա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայաստանի քաղաքացիական գլխավոր վարչությունից:
«Ամեն ինչ կարգին է: Բոլոր չվերթները իրականացվում են ըստ սահմանված ժամանակացույցի: Հետաձգված կամ ուշացած չվերթներ չկան»,-հաղորդել է Հայաստանի քաղաքացիական գլխավոր վարչությունը:




























