Արմավիրի մարզում, փետրվարի 7-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտիմետ գյուղում վրաերթի է ենթարկել 7-ամյա մի աղջկա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդն իր ավտոմեքենայով աղջկան տեղափոխել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: