Վրաստանից դեպի Ռուսաստանի սահման տանող «Կազբեգի-Վերին Լարս» անցակետը փետրվարի 8-ին փակ է տեղացող ձյան եւ ձնահոսքի վտանգի պատճառով:
Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտն աշխատում է շուրջօրյա աշխատակարգով, սակայն, օդերեւութաբանների կանխատեսմամբ, Վրաստանում ձյունը կշարունակվի եւս երեք օր, հաղորդում է «Վզգլյադը»:
Վրաստանն այս տարի եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով պարբերաբար փակում է Վերին Լարսի անցակետը: Վերջին անգամ այն փակվել էր փետրվարի 1-4-ն ընկած ժամանակահատվածում:




























