Մալդիվյան Հանրապետության նոր նախագահ Մուհամեդ Վահիդ Հասանը երդում է տվել:

Ավելի վաղ նա իր նախորդին շնորհակալություն էր հայտնել համարձակ որոշման համար, որը հնարավորություն տվեց կանխարգելել արյունահեղությունը երկրում: Նաշիդը վեհանձն քայլ արեց, ասել է նա:

Հասանը, որը նախկինում զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը, խոսել է առաջիկա տարվա իր ծրագրերի մասին: Քաղաքական գործիչը քաղաքացիներին խոստացել է իշխանության հանգիստ անցում եւ երկրում օրինականության պահպանում: Նա նաեւ հայտարարել է միացյալ ազգային կառավարություն ստեղծելու եւ 2013թ. նախագահական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին:

Իր հերթին նախկին նախագահ Նաշիդի կուսակցությունը` Մալդիվների դեմոկրատական կուսակցությունը, ընդդիմությանը, Հասանի գլխավորությամբ, մեղադրել է պետական հեղաշրջում անցկացնելու մեջ, գրում է «Ինտերֆաքսը»:

Հիշեցնենք, Մուհամեդ Նաշիդը հրաժարական է տվել փետրվարի 7-ին, այն բանից հետո, երբ ոստիկանները բողոքի ցույց են բարձրացրել` հրաժարվելով կատարել նրա հրամանը: