Երեւանում Մոսկվայի տանը փետրվարի 7-ի երեկոյան տեղի ունեցավ «Հայկական հաց» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմի հեղինակն է հայ կինոռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Արմեն Գասպարյանը, օպերատորը` Գագիկ Հարությունյանը:
«Հայկական հաց» ֆիլմը, որը ներկայացվել էր փաստագրական ֆիմերի XVI միջազգային «Ռադոնեժ» փառատոնում 2011 թվականի դեկտեմբերին, արժանացել է գերապատիվ Սերգիուս Ռադոնեժսկիի արծաթե շքանշանին` «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում:
Փաստագրական ֆիլմը պատմում է վերացող մշակույթի եւ արժեքների մասին: Սակայն հայ ժողովուրդը դարերի ընթացքում պահպանել է իր լեզուն, հավատը, ինքնուրույնությունը:
Ֆիլմի շնորհանդեսից հետո Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը Արմեն Գասպարյանին եւ օպերատոր Գագիկ Հարությունյանին վերոնշյալ արծաթե շքանշանը եւ վկայակններ է շնորհել:
2011 թվականի փառատոնը Ռուսաստանում Արմեն Գասպարյանի համար առաջինը չէր: Բելառուսում «Մագնիֆիկատ» կինոփառատոնում եւս այդ նույն ֆիլմն արժանացել է ժյուրիի մրցանակին եւ հատուկ մրցանակի Բելառուսում հունակաթոլիկական առաքելական եկեղեցու կողմից:
Նշենք, որ «Ռադոնեժ» կինոփառատոնը համաշխարհային առաջատարն է հոգեւոր, բարոյահոգեբանական փաստագրական կինոյի ասպարեզում, եւ այն անցկացվում է Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հովանու ներքո: Նրանում մասնակցում են ռուս եւ օտարերկրյա պետական եւ անկախ կինո-, հեռուստա- եւ ռադիոընկերությունները, ինչպես նաեւ անհատ անձինք:




























