Դատախազ Ալի Աքբար Հոսեյնզադեն եւ անվտանգության ուժերի մի քանի աշխատակիցներ սպանվել են հինգշաբթի երեկոյան Իրանի Հյուսիսային Խորասան նահանգում (որը գտնվում է իսլամական հանրապետության հյուսիս-արեւելքում) տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ, հայտնել է նահանգի գլխավոր դատավոր Ռեզա Բարաթիզադեն։

«Երեկ երեկոյան, Էսֆարայեն քաղաքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ, քաղաքային դատախազ Ալի Աքբար Հոսեյնզադեն իրավապահ մարմինների եւ անվտանգության ուժերի հետ միասին տեղում հետեւում էր իրադարձություններին։ Անկարգությունների մասնակիցների մի խումբ, որոնց մեծ մասը Էսֆարայենի կամ Հյուսիսային Խորասան նահանգի բնակիչներ չէին, հրկիզել է շենքը, որտեղ գտնվում էին դատախազը եւ անվտանգության ուժերը՝ թույլ չտալով բժիշկներին օգնություն ցուցաբերել նրանց»,- ասել է Բարաթիզադեն՝ նրա խոսքերը մեջբերել է ըստ Իրանի IRIB պետական ​​ հեռուստառադիոընկերությունը։