Փետրվարի 8-ին Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ փետրվարի 7-ին ժամը 14.30-ին սահմաններում Սեւանա լճից տեղի ուժերով դուրս են բերվել 34-ամյա Տիգրան եւ 44-ամյա Մելսիկ Ավոյանների դիերը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ-ի կայքից:
Հայաստանի ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունից, սակայն, նշեցին, որ իրենք նման հաղորդում չեն ստացել:
Դիմեցինք նաեւ Ջրափրկարարական ջոկատի հրամանատար գնդապետ Ապերո Մկրտչյանին, սակայն նա եւս նշեց, որ իրենք, թե երեկ, թե այսօր նման ահազանգ չեն ստացել:




























