«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` փոտրվարի 8-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 389 դրամ: Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.25 կետով:

Բորսայում իրականացվել է ընդամենը 200 հազ. դոլարի առուվաճառք: Առուվաճառքի նման փոքր ծավալը վկայում է, որ բանկերը դոլարի փոխարժեքի կտրուկ աճ մոտակա օրերին չեն ակնկալում:

Կանխիկ արտարժույթի շուկայում իրավիճակը համեմատաբար կայունացել է: Փոխանակման կետերը դոլար գնում են առավելապես 388 դրամով, վաճառում 390 կամ 391 դրամով: