Հայ ազգային կոնգրեսի խորհրդի այսօր` փետրվարի 8-ին, կայանալիք հերթական նիստը հետաձգվել է, քանի որ աշխատանքային կարգով նման որոշում է կայացվել: Այս մասին այսօր` փետրվարի 8-ին,  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայ ազգային կոնգրեսի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը:Նա չցանկացավ մանրամասնել, թե կոնկրետ որն է նիստը հետաձգելու պատճառը: Իսկ թե երբ կկայանա նիստը, Արման Մուսինյանը նշեց, որ այս պահի դրությամբ չի կարող ասել:

Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսին մաս են կազմում 18 քաղաքական կուսակցություններ եւ բազմաթիվ կազմակերպություններ: Նրանք վերջին շրջանում մի քանի նիստեր են հրավիրել` քննարկելու մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված հարցեր, մասնավորապես` համամասնական եւ մեծամասնական ցուցակները: