Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր` փետրվարի 8-ին, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ շրջվարչակազմերի ղեկավարները Բակո Սահակյանին զեկուցել են շրջաններում տիրող իրավիճակի եւ 2012 թվականին նախատեսված աշխատանքների մասին:

Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել` հատուկ ընդգծելով շրջվարչակազմերի եւ տարբեր պետական կառույցների միջեւ  համակարգված համագործակցության, ինչպես նաեւ ծագող խնդիրների լուծմանը օպերատիվ արձագանքման անհրաժեշտությունը: