Եվրամիությունը Սիրիայից եվրոպացի դիվանագետներին տարհանելու պլան եւ այդ երկրի դեմ նոր պատժամիջոցներ է պատրաստում:
Սիրիայում ստեղծված իրավիճակը գնահատելու համար Եվրամիությունը փորձագետների խումբ է ուղարկել Հորդանան ու Լիբանան: Նրանց խնդիրների մեջ է մտնում Սիրիայում բնակվող մի քանի հազար եվրոպացիներին այդ երկրներ տարհանելու պլանի նախապատրաստումը:
Այս մասին հաղորդում է AFP-ն` վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները:
Միաժամանակ, եվրոպական երկրները քննարկում են Դամասկոսի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հարցը: Այդ մասին որոշում կարող է կայացվել արդեն ամսվա վերջին: Պատժամիջոցների շարքում նշվում է, մասնավորապես, այդ երկրի հետ առեւտրային ավիահաղորդակցության արգելքը, եվրոպական բանկերում Սիրիայի կենտրոնական բանկի հաշիվների սառեցումը, ինչպես նաեւ Սիրիայից ֆոսֆատների արտահանման արգելքը:




























