«Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպությունը պահանջում է ՀՀ Արդարադատության նախարարությունից եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությունից հանդես գալ մանրամասն բացատրությամբ եւ ներկայացնել, թե ինչ է կատարվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազգությամբ եզդի 19-ամյա Քյարամ Ամոյանի հետ, ով ուղեղի արյան զեղմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն` վերակենդանացման բաժանմունք: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին կազմակերպությունից:
Նրանք հայտարարություն են տարածել եւ նշել, որ իրենց
կազմակերպությանը չի բավարարում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի հավաստիացումները այն մասին, որ Քյարամ Ամոյանի առողջության վաթթարացումը կապված չի ՔԿՀ-ում որեւէ միջադեպով :
«Սինջար» եզդիների ազգային միավորում հ/կ-ն չի բացառում միջադեպի ոչ մի տարբերակ, անգամ հնարավոր է միջադեպ տեղի ունեցած լինի ազգային հողի վրա: «Ուստի պահանջում ենք ՀՀ Արդարադատության նախարարությանը եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությանը հանդես գալ մանրամասն բացատրությամբ եւ ներկայացնել կատարվածը»,- նշել են նրանք:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին վնասազերծված բանդայի գործով անցնող 19-ամյա Քյարամ Ամոյանին, ով նաեւ «Եզդի Ճակոյի» քրոջ որդին է, արյան զեղումով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:




























