Կատարի Ալ Ուդեյդ ավիաբազայի անվտանգության մակարդակն իջեցվել է չորեքշաբթի բարձր տագնապի ռեժիմ հայտարարելուց հետո, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ երեք աղբյուրների։

Գործակալության տվյալներով՝ չորեքշաբթի Ալ Ուդեյդից դուրս բերված ամերիկյան ինքնաթիռներն աստիճանաբար վերադառնում են ռազմաբազա։

Աղբյուրները հայտնել են նաև, որ չորեքշաբթի ռազմաբազան լքելու խորհուրդ տրված անձնակազմի որոշ անդամների նույնպես թույլատրվել է վերադառնալ։