Թերթը գրում է, որ համամասնական ցուցակների քննարկման ժամանակ, երբ կոալիցիոն ուժերի ղեկավարները փորձել են ցուցակների կազմման ընդհանուր սկզբունքներ մշակել, մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը հորդորել է զերծ մնալ ոչ միայն բիզնեսմեն-օլիգարխներին ներառելուց, այլեւ կլանային-ընտանեկան սկզբունքից: «Եվ հատուկ շեշտել է, որ ինքն առաջինն է օրինակ ցույց տալու` իր եղբայրներից ոչ մեկը չի լինելու ցուցակներից ոչ մեկում, եւ չեն առաջադրվելու նաեւ մեծամասնական ընտրակարգով: Լսողները սա գրեթե ինքնազոհողություն են գնահատել»,-գրում է «Հրապարակ»-ը:
«Հրապարակ». Նախագահի եղբայրներից ոչ մեկը չի լինելու նախընտրական ցուցակներից ոչ
Տեղադրություն




























