Հայաստանում կնշեն համաշխարհային գրականության դասական Չարլզ Դիքենսի 200-ամյակը:
Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել են Բրիտանական խորհրդի երեւանյան գրասենյակից, դեռ դեկտեմբերին, Dasaran.am-ի հետ համատեղ, շարադրությունների մրցույթ էր հայտարարվել` «Ի՞նչ կգրեր Չարլզ Դիքենսն այսօր»:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն փետրվարի 25-ին` «Կոնգրես» հյուրանոցում (14.00): Փետրվարի 17-ին ժամը 17.00-ին Երեւանի Չեխովի անվան թիվ 4 դպրոցում դպրոցականները («Քվանտ» վարժարան, Անանիա Շիրակացու անվան գիմնազիա, Տոլստոյի եւ Չեխովի անվան դպրոցներ) կմրցեն Դիքենսի ստեղծագործությունների իմացության ոլորտում: Ամբողջ տարվա ընթացքում Երեւանի եւ մարզերի դպրոցներում Չարլզ Դիկենսին նվիրված բաց դասեր կանցկացվեն: «Թումո» կենտրոնի հետ համատեղ փետրվարի 27-ից մարտի 1-ը կկազմակերպվի Դիքենսի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմերի ցուցադրություն:
Չարլզ Դիկենսը ծնվել է 1812թ. փետրվարի 7-ին Փորթսմութ քաղաքում: Հոր սնանկացումը եւ ծանր մանկությունը Դիքենսի մեջ խոր սեր են արթնացրել կարիքավորների եւ մերժվածների նկատմամբ: Դիքենսը աշխարհին պարգեւել է Օլիվեր Թվիսթի, Դեւիդ Քոփերֆիլդի, միսթր Փիքվիքի, Սեմ Ուելերի, Ալֆրեդ Ջինգլի եւ շատ այլ հերոսների կերպարներ: Եվ ոչ միայն. Հոլանդական «Douwe Egberts» ընկերությունը արտադրում է «Փիքվիք» թեյ, որի անվանումը ծագում է Չարլզ Դիqենսի «Պիկվիկյան ակումբի հետմահու հուշերը» ստեղծագործությունից:




























