Չեխիայի Սենատը (խորհրդարանի վերին պալատը) քվեարկել է ուղիղ նախագահական ընտրությունների անցկացման օգտին:

Այժմ Չեխիայում նախագահն ընտրվելու է խորհրդարանական երկու պալատների ընդհանուր նիստի ժամանակ: Այդպես են ընտրվել Վացլավ Հավելը (1993-2003) եւ պետության գործող նախագահ Վացլավ Կլաուսը (2003-ից):

Քննարկումները Սենատում շարունակվել են 5 ժամ: Ուղիղ ընտրությունների օգտին են քվեարկել նիստին մասնակից  75 սենատորներից 45-ը: Որոշման ընդունման համար անհրաժեշտ է եղել 45 ձայն: Չեխիայի օրենսդրությունում արված փոփոխություններն ուժի մեջ կլինեն 2012 թվականի հոկտեմբերի 1-ից:

2011 թվականի դեկտեմբերին Չեխիայի պատգամավորների պալատը (խորհրդարանի ստորին պալատը) նույնպես քվեարկել է երկրի նախագահի ուղղակի ընտրությունների անցկացման օգտին:

2013 թվականին լրանում է Կլաուսի նախագահության երկրորդ ժամկետը, որը, ըստ սահմանադրության, չի կարող դնել իր թեկնածությունը նախագահության երրորդ ժամկետի համար: Այդպիսով, Չեխիայի նոր նախագահը կընտրվի համաժողովրդական քվեարկության արդյունքում, գրում է «ՌԻԱ Նովոստին»: