Գյումրիում, այսօր` փետրվարի 9-ին, հրդեհ է բռնկվել Պողոսյան փողոցի թիվ 2 տանը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.56-ին, մարվել`05.11-ին:

Ննջասենյակում այրվել է մահճակալ:

Տանտերը` 41-ամյա Լյուդվիգ Գյուլնազարյանը ծխահարվել է. դեպքի վայր ժամանած «1-03» ծառայության աշխատակիցները տուժածին ցուցաբերել են առաջին բուժօգնություն: