Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կապույտ ոսպնյակներով արևային ակնոցներ է կրել Ելիսեյան պալատում Նոր Կալեդոնիայի ինստիտուցիոնալ ապագային նվիրված հանդիպման ժամանակ, հաղորդում է Le Parisien-ը։
«Ներողություն եմ խնդրում այս ակնոցի համար, դա կապված է փոքրիկ խնդրի հետ։ Ստիպված կլինեմ որոշ ժամանակ կրել դրանք, այնպես որ ստիպված կլինեք հաշտվել դրա հետ»,- ասել է Մակրոնը։
Ինչպես նշում է լրատվամիջոցը, նախորդ օրը Իստրի ռազմաբազայում (Բուշ-դյու-Ռոն) Զինված ուժերին ուղղված իր ամանորյա ուղերձի ժամանակ Էմանուել Մակրոնը հայտնվել էր աջ աչքի կարմրությամբ։ «Սա ընդամենը մանրուք է»,- այն ժամանակ պարզաբանել էր հանրապետության նախագահը։
«Սա ընդունեք որպես հղում «վագրի աչքին»)։ Նրանց համար, ովքեր կհասկանան ակնարկը, սա վճռականության նշան է»,- կատակել է նա։





























