Գերմանիան 60 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինային՝ ձմեռային և էներգետիկ աջակցություն ցուցաբերելու համար։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։

«Այս օգնությունը կօգնի տաքացնել և պաշտպանել մեր մարդկանց՝ ամրապնդելով ջեռուցման և ջերմամատակարարման համակարգերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով առաջնագծի շրջաններին։ Մենք բարձր ենք գնահատում Գերմանիայի անփոփոխ համերաշխությունը», - նշել է նա։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ երկրում էներգետիկայի ոլորտում արտակարգ դրություն կմտցվի՝ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին հասցված ռուսական հարվածների հետևանքների հետ։