Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Facebook»-ի իր էջում պատասխանել է երկրապագուների հարցերին:

Պարոն Հայրապետյան, տեղյա՞կ եք Դենիս Թումանյանի հոկտեմբերի վերջին տված հարցազրույցից, որտեղ նա ասում է, որ հրավերի է սպասում հավաքականից՝ չնայած նա նախօրոք նշել էր, որ ցանկություն ունի խաղալ մեր հավաքականում, բայց ունենալով խնդիր հավաքականի գլխավոր մարզիչ պարոն Մինասյանի հետ՝ նա անհնարին է համարում մեր հավաքականում ներկայանալը:

Դենիս Թումասյանը խնդիր չունի Մինասյանի հետ եւ չի էլ կարող: Նրա խնդիրը ինձ հետ է:

Պարոն Հայրապետյան, վերանորոգված «Հրազդան» ստադիոնի տրիբունաների վրա լինելո՞ւ է տանիք ինչպես «Հանրապետական» ստադիոնում:

Համբերատար սպասեք՝ կլինի: Կարծում եմ՝ հասկանում եք, որ «Հրազդանի» ծածկը երկար ժամանակ է պահանջում, որպեսզի կառուցվի: