Ոստիկանության ծառայողներն օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս՝ փետրվարի 8-ինԵրեւանի Բարբյուսի փողոցի տներից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք բերման են ենթարկել 47-ամյա մի կնոջ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ 2007 թ. վերջերին գտնվելով Դավիթաշեն թաղամասում բնակվող ծանոթի բնակարանում՝ այնտեղից գողություն է կատարել:
Տուժողից, որը նախկինում ոստիկանություն չէր դիմել, ոստիկաններն ընդունել են հաղորդում:
Կատարվում է նախաքննություն:




























