Փետրվարի 8-ին, ժամը 03.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս զանգահարած տղամարդը հայտնել է, որ բռնել է իր վարձակալած տարածքից գողություն կատարած գողին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 27-ամյա մի երիտասարդ հյուրընկալվելով Մովսես Խորենացիի փողոցի տներից մեկում բնակվող իր բարեկամի տանը, այնտեղ գտնվող, վարձակալական հիմունքներով տրված աշխատասենյակից գողացել է DVD ձայնարկիչ, բջջային հեռախոս եւ էլեկտրական սափրիչ:

Երիտասարդը բերման է ենթարկվել բաժին:

Կատարվում է հետաքննություն: