Երեւանում, փետրվարի 8-ին, ժամը 05.00-ին, «Տոյոտա Յարիս» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտայի թիվ 17 շենքի մոտ բախվել է էլեկտրասյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: