Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, փետրվարի 8-ին, գողություն կատարելու կասկածանքով, Նանսենի փողոցում գտնվող հանրախանութից բերման են ենթարկել 53-ամյա մի կնոջ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ հանրախանութի մի տաղավարից նա գողացել է կոսմետիկ պարագաներ:
Գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է նախաքննություն:




























