Երեւանում, փետրվարի 8-ին, ժամը 17.00-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կորյունի փողոցի թիվ 7 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 65-ամյա մի կնոջ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթ կատարած ավտոմեքենան եւ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:




























