Երեւանի քաղաքաշինական խորհրդի 2012 թվականի առաջին նիստը վարել է Երեւանի քաղաքապետ, քաղաքաշինական խորհրդի նախագահ  Տարոն Մարգարյանը: Օրակարգում ընդգրկված միակ հարցը վերաբերել է քաղաքաշինական խորհրդի կառուցվածքին եւ գործունեության կանոնակարգմանը:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությոuնից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են Երեւանի քաղաքաշինական խորհրդի նոր կառուցվածքի  ու կազմի հետ կապված խնդիրներ:  Այս համատեքստում շահագրգիռ քննարկում է ծավալվել  նիստին ներկա ճարտարապետների կողմից: Արդյունքում՝ քաղաքաշինական խորհրդի նիստին ներկա 24 անդամները  հավանության են  արժանացրել քաղաքաշինական խորհրդի  առաջարկվող կառուցվածքը, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ օգտագործել հանրության տարբեր շերտերի մասնակցությունը Երեւանի  քաղաքաշինական խնդիրներին՝ այդպիսով  նպաստելով հավասարակշռված եւ թափանցիկ քաղաքաշինական գործունեության կազմակերպմանը մայրաքաղաքում: