Մալդիվյան հանրապետության քրեական դատարանը երկրի նախկին նախագահ Մոհամեդ Նաշիդի ձերբակալման օրդեր է տվել: Այդ մասին հաղորդել է կառավարող Մալդիվյան դեմոկրատական կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Ադամ Մանիկը:
Նրա խոսքով, ձերբակալվելու է նաեւ երկրի պաշտպանության նախկին նախարարը:
Նշենք, որ Մոհամեդ Նաշիդը փետրվարի 7-ին հայտարարել էր նախագահի պաշտոնից հեռանալու մասին: Ավելի ուշ նա արեւմտյան լրատվամիջոցներին հայտնել էր, թե իրեն ստիպել են հրաժարական տալ: Զինվորականները հայտնում են, որ Նաշիդը լքել է պաշտոնն ինքնակամ, այլ ոչ հեղաշրջման արդյունքում:
Նաշիդի հեռացումից հետո երկիրը գլխավորել է նրա տեղակալ Մոհամեդ Վահիդ Հասանը, ով երդում է տվել եւ Նաշիդին դատական անձեռնմխելիություն է խոստացել:
Մալդիվյան հանրապետությունը փոքրիկ կղզի-պետություն է, որ գտնվում է 1192 կղզիների վրա, իսկ բնակչության թվաքանակը 400 հազար է:




























