Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` փետրվարի 9-ին, կառավարության նիստի ժամանակ հանդիմանել է ԱԳՆ աշխատակազմի ղեկավարին:
«Պրն. Նալբանդյան, ձեր աշխատակազմի ղեկավարին հանձնարարեք, որպեսզի այս տարի նախապես ներկայացվեն հայտերը, որ մենք մրցույթով ձեռքբերումներ անենք»,- նման խնդրանքով վարչապետը դիմեց ԱԳ նախարար նախարար Էդուարդ Նալբանդյանին, երբ վերջինս ներկայացնում էր մուտքի վիզաներ տպագրելու համար լրացուցիչ գումարներ հատկացնելու հարցը:
«Որովհետեւ ամեն տարի այս պատմությունը կրկնվում է` միշտ ավելի քիչ ենք պատվիրում, քան անհրաժեշտ է: Հետո մոնիտորինգ պետք է անենք, որպեսզի մեկ աղբյուրի գնումն այսուհետ բացառենք»,-ավելացրեց Տ. Սարգսյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ 2012թ. պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաների տպագրություն նախատեսված չէ, սակայն դրանց փաստացի մնացորդը խիստ նվազել է`աննախադեպ մեծ քանակությամբ տրամադրելու արդյունքում:




























